Վարչապետը ծաղիկ դրեց Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին

18:00 • 21.02.12

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ այցելեցին Օշական և ծաղիկ դրեցին ծաղիկ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Այնուհետև, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց գրերի գյուտին և մայրենի լեզվին նվիրված մի միջոցառման, որին մասնակիցում էին նաև հայերենի առաջին ուսուցչի հայրենի գյուղի դպրոցականները։

Հիշեցնենք, որ 1999թ-ի ՅՈՒՆԵՍԿՕ փետրվարի 21-ը ճանաչեց` որպես մայրենի լեզվի օր:
ՀՀ վարչապետն այս պահին ուղևորվում է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր` հանդիպելու ՀՀԿ ակտիվի և մտավորականների հետ: