Կենդանաբանական այգու ձմեռանացներում անհրժեշտ ջերմաստիճան է ապահոված

16:45 • 21.02.12

Երևանի կենդանաբանական այգում ապրող «ջերմասեր» կենդանիների համար, ինչպիսիք են փիղը, գետաձին, կապիկը, ջերմաստիճանային համապատասխան պայմաններ են ստեղծված, այս մասին Tert.am–ին ասաց կենդանաբանական այգու անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ձմեռանոցներում, ուր անցկացնում են այս կենդանիները, այս տարվա ցրտաշունչ ձմեռն արտառոց խնդիրներ չի ստեղծել:

«Այս տարի, բարեբախտաբար, լուրջ խնդիրներ չենք արձանագրել, սակայն պետք է շարունակվեն քայլերը` այգում ապրող կենդանիների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- ասաց անասնաբույժը: