Գերմանիայում երեխան հեռուստաալիքով դիտել է իր ծնողների պոռնո ֆիլմը

11:28 • 22.02.12

Գերմանական RTL հեռուստաընկերությունը իր գիշերային sex club հաղորդաշարում ցուցադրել է պոռնո ֆիլմ, որի ժամանակ «սիրահար» զույգի դեմքերը քողարկված չեն եղել, տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը:

Հեռուստահաղորդումը պատահականորեն դիտել է նաև ամուսինների 15-ամյա աղջիկը: Նա սարսափահար դիմել է ծնողներին բացատրություն պահանջելու ակնկալիքով:

Երեխայի ծնողները խոստովանել են, որ գումարի դիմաց համաձայնվել են նկարահանվել հեռուստաֆիլմում, սակայն պնդել են, որ հեռուստատեսությունը պարտավորվել էր քողարկել իրենց դեմքերը:

Նրանք դիմել են դատարան` պահանջելով վերականգնել արդարությունը: Դատարանը որոշել է բավարարել նրանց հայցը` գումարային փոքր փոխհատուցում պահանջելով հեռուստաընկերությունից: