Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա մահափորձ են կատարել
Չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի մեքենայի ուղղությամբ, գրում է lenta.ru-ն:
Նախագահի մեքենային կրակել են ինքնաձիգից` Գուդաուտա քաղաքում:
Իրավապահ մարմինները հայտարարել են, որ նախագահի թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը լուրջ վնասվաքներ ստացել:
«Ես չեմ տուժել, դրա ժամանակը չէ»,- ասել է Աբխազիայի նախագահը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` բացի կրակոցներից պայթեցվել են նաև մի քանի ականներ:









