Ավստրալիայի արտգործնախարարը հրաժարական է տվել
Ավստրալիայի արտգործնախարար, լեյբորիստական կուսակցության անդամ Քեվին Ռադը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, որ ինքը հետամուտ է վարչապետ Ջուլիա Գիլարդի հրաժարականին, տեղեկացնում է Reuters-ը:
Ռադն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով, որ հաջորդ շաբաթ ինքը կվերադառնա Ավստրալիա:
Ռադը հաղթանակ է մաղթել իր կուսակցությանը առաջիկա ընտրություններում:
2013թ. ընտրություններին ընդառաջ գնալով, Գիլարդի` փոքրամասնության վրա հիմնվող կառավարությունը, փորձում է վերականգնել ընտրողների վստահությունը:









