Ադելի նոր նվաճումները. Լոնդոնում կայացել է Brit Awards 2012 երաժշտական մրցանակաբաշխությունը

08:55 • 22.02.12

Լոնդոնում փետրվարի 21-ի երեկոյան անցկացվել է Brit Awards 2012 երաշժտական մրցանակաբաշխությունը:
Տարվա բրիտանական ալբոմ է ճանաչվել երգչուհի Ադելի «21» ալբոմը: Ադելը ճանաչվել է նաև լավագույն երգչուհի, գրում է lenta.ru-ն:

Էդ Շիմոնը, ով ներկայացվել էր 4 անվանակարգում, արժանացել է «լավագույն կատարող» և «տարվա բացահայտում» մրցանակներին:

Լավագույն բրիտանական երգ է ճանաչվել One Direction խմբի « What Makes You Beautiful», իսկ լավագույն բրիտանական խումբ` Coldplay խումբը:
Ռիհաննան և Բրունո Մարսը ճանաչվել են միջազգային լավագույն կատարողներ:

Foo Fighters խումբը ճանաչվել է լավագույն միջազգային խումբ, իսկ երգչուհի Լանա Դել Րեյը`միջազգային բացահայտում:
Երաժշտության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար պարգևատրվել է Blur խումբը:

Իսկ «քննադատների ընտրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել R&B երգչուհի Էմելի Սանդեն: