Ուգո Չավեսին կրկին կվիրահատեն

11:21 • 22.02.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստովանել է, որ Կուբայում հետազոտության ժամանակ բժշիկները նրա մոտ կրկին ուռուցք են հայտնաբերել, հայտնում է BBC-ին:

57-ամյա նախագահին մոտ ապագայում կրկին կվիրահատեն: Չավեսը նշել է, որ քաղցկեղի նոր օջախն հայտնաբերվել է նույն տեղում, որտեղից մոտ մեկ տարի առաջ հեռացրել էին ուռուցքը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տարածել էին, որ Չավեսի առողջական վիճակի վատթարացման մասին: Վերջին օրերին նա չի ներկայացել հանրությանը և չի մասնակցել պաշտոնական արարողությունների:

Չնայած հիվանդությանը, Չավեսը պատրաստվում է մնալ իշխանության ղեկին` մասնակցելով Վենեսուելայի 2012 թ. հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին: