Մաշտոցի այգում շինարարությունը կասեցված է (տեսանյութ)
Մաշտոցի այգում առևտրային տաղավարների շինարարությունը ժամանակավորապես կասեցված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է այգու պահպանության շարժման ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը:
Շինարարության դադարեցման մասին այգում հերթապահող ակտիվիստներին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, հավելելով, որ այդ ընթացքում կստացվեն շինարարության օրինականության բողոքարկումների պատասխանները:









