Էլեկտրական ֆուտբոլ. ամերիկյան նոր մարզաձև (տեսանյութ)
Ֆուտբոլի ամերիկյան երկրպագուները որոշել են ստեղծել իրենց մարզաձևը, որը զգալիորեն տարբերվում է դասական ֆուտբոլից:
Ultimate Tazer Ball խաղը ապագայի խաղ է համարվում և տարբերվում է սովորական ֆուտբոլից նրանով, որ մասնակիցները զինված է էլեկտրաշոկերով և հսկայական գնդակով:
300 հազ վոլտ ուժգնությամբ էլեկտրական լիցքահանումը մահացու չէ, սակայն առաջացնում է մկանային ջղաձգություն, ինչի հետևանքով խաղացողը կորցնում է հավասարակշռությունը:
Խաղին` յուրաքանչյուր թիմից մասնակցում է 4 անդամ, իսկ «զենքը» կարելի է կիրառել միայն այն խաղացողի նկատմամբ, ում մոտ գտնվում է գնդակը, գրում է Metro-ն:
Էլեկտրական ֆուտբոլի հեղինակները նախատեսում են ԱՄՆ-ում սեփական լիգա ստեղծել:










