Զինդատախազության «թեժ գծին» երբեմն հարցնում են՝ գումար տա՞ն, թե ոչ իրենց հարազատին ազատելու համար

10:39 • 22.02.12

Զինվորական դատախազության ենթակայության ներքո 32-32 -92 համարով գործող «թեժ գծին» որոշ օրերի տասից ավելի զանգեր են գրանցվում: Այս մասին Tert.am-ին հայտնեց գծի հեռախոսավարուհին:

Զանգերը հիմնականում վերաբերում են Պաշտպանության նախարարության համակարգում և քաղաքացիական ոլորտում ծառայող զինվորականների աշխատանքային իրավունքներին և կամ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Հաճախ զանգում են այս կամ այն զորմասում զինվորի ծեծի կամ նվաստացման դեպքերով, բայց լինում են նաև զավեշտական բնույթի հարցեր, երբ, օրինակ՝ զանգահարողները «թեժ գծից» խորհուրդ են հարցնում՝ գումար տա՞ն, թե ոչ իրենց հարազատին ազատելու համար:

Համապատասխան հիմքեր հայտնաբերվելու դեպքում գրավոր դիմումին ընթացք է տրվում, քննիչին կամ դատախազին հանձնարարվում է կարգավորել հարցը, ինչի մասին գրավոր տեղեկացվում է դիմումատուին: