Բուլղարացի երգահանները Կիրկորովին մեղադրում են գրագողության մեջ
Չորս բուլղարացի երգահաններ դատի են տվել ռուսական էստրադայի փոփ-արքա Ֆիլիպ Կիրկորովին` մեղադրելով նրան գրագողության մեջ:
Ինչպես հաղորդում է «Վեստի» կայքը, երգահանները նշել են, որ արդեն տարիներ շարունակ Կիրկորովն առանց թույլտվության կատարում է իրենց երգերը` ոտնահարելով իրենց հեղինակային իրավունքները և չվճարելով հասանելիք հոնորարը:
Բուլղարիայի օրենսդրության համաձայն` գրագողության համար նախատեսված է 3-8 տարվա ազատազրկում:










