Լիբիայում կատաղի բախումներում ավելի քան 130 մարդ է զոհվել
Լիբիայի հարավ-արևելքում, պատերազմող ցեղերի գրոհայինների միջև տեղի ունեցող կատաղի բախումներից` վերջին 10 օրերի ընթացքում, ավելի քան 130 մարդ է զոհվել:
AFP գործակալության տվյալներով` Տուբու ցեղախմբից առնվազն 113 և 20 մարդ Զվայ ցեղախմբից զոհվել են կատաղի բախումների հետևանքով, որոնք սկսվել են փետրվարի 12-ին` Քուֆրա օազիսի մոտակայքում:
Լիբիայում, ուր բազմաթիվ հակամարտող խմբեր կան, բնակչության մոտ մեծ քանակությամբ զենքի առկայությունը տարբեր խմբավորումների և ցեղերի միջև հաճախակի արյունալի բախումների է հանգեցնում:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին, Լիբիայի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարար` Ֆաուզի Աբդելալը հայտարարել էր, որ Լիբիայի ապստամբների մոտ եղած զենքը նրանց մոտ կմնա` ընդհուպ մինչև Լիբիայի ազգային բանակի ձևավորումը:









