Microsoft-ը Google-ին ծաղրող տեսահոլովակ է տեղադրել համացանցում (տեսանյութ)
Աշխարհահռչակ Microsoft ընկերությունը YouTube-ում մի տեսահալովակ է տեղադրել, որտեղ ծաղրել է մեկ այլ ինտերտետ հսկայի` Google ընկերությանը, տեղեկացնում է vesti.ru-ն:
Մասնավորապես Microsoft-ը ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ է մեղադրել Googl: Տեսահոլովակն անվանվել է Googlelighting, որը 80-ականների ամերիկյան Moonlighting հեռուստասերիալի նմանակումն է:
Microsoft-ի ներկայացուցիչները հիմնական շեշտը դնում են Google Apps-ի վրա, նշելով, որ որոշ ֆունկցիաներ ընդհանրապես չեն գործում, կամ գործում են ոչ նախապես ներկայացված տարբերակով: Այստեղ խոսքը հիմնականում գնում է կորպորատիվ բաժանորդների մասին:
Նշենք, որ Google Apps-ի ներառում է Gmail, Օnline office, Docs, Talk, Calendar և այլ ծրագրեր:










