Հոլանդացիները նոր «ստեղնաշարային» ջինսեր են արտադրել

16:20 • 22.02.12

Հոլանդացի դիզայներները արտադրել են այսպես կոչված «ստեղնաշարային» ջինսեր, տեղեկացնում է tengrinews.kz լրատվական կայքը:

Հայտնագործությունն անվանվել է Beauty and the Geek: Bluetooth-ի և USB-միակցիչի շնորհիվ հնարավոր է համակարգչից որոշակի հեռավորության վրա գտնվելով, տաբատին գտնվող ստեղնաշարի միջոցով կառավարել այն: 

Հեղինակների խոսքերով` այս տաբատով առանց որևէ խնդրի հնարավոր է շարժվել, քանի որ քայլելու ընթացքում ստեղնաշարն իր էլաստիկ հատկության շնորհիվ կորվում է:

Հեղինակները չեն մոռացել կառավարող մկնիկի մասին, որի լարը կարված է կտորի մեջ, իսկ մկնիկը գտնվում է տաբատի հետին աջ գրպանում:

Նշվում է, որ ջինսերը եթե վաճառքի հանվեն, ապա կարժենան ոչ ավելի քան $400 դոլար:
 

Հոլանդացիները նոր «ստեղնաշարային» ջինսեր են արտադրել