Օբաման բլյուզ է երգել Սպիտակ տանը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու Առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը բլյուզի երեկո են կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, հանդիսավոր արարողությանը հրավիրվել են բազմաթիվ աստղեր, այդ թվում` Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերը և բլյուզի արքա Բի Բի Քինգը:
Աստղերը համերգ են տվել նախագահական զույգի համար: Sweet Home Chicago երգի ժամանակ Օբաման անսպասելիորեն որոշել է ցուցադրել իր սերը բլյուզի հանդեպ ու միացել կատարողներին:









