Հայաստանում փակ են Սելիմի լեռնանցքը և մի քանի ավտոճանապարհ
Փետրվարի 22-ի, ժամը 09.00-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի և Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ, Լուսագյուղ-Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` Փակ է նաև Սելիմի լեռնանցքը:
ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:









