Գողությունների շարք Երևանում. 31-ամյա Արթուրը մոտ 800.000 դրամի վնաս է պատճառել

11:52 • 22.02.12

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Ե.-ին:

Պարզվել է, որ նա 2011թ. սեպտեմբերին Անդրանիկի փողոցի թիվ 44 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի դուռը բացելով՝ սրահից գողացել է բջջային հեռախոս:

Ոստիկանները պարզել են նաև, որ Արթուր Ե.-ն կատարել է համանման մի շարք գողություններ ևս:

- 2011թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 44/4 շենքի բակում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ռադիոկապը` պատճառելով 125.000 դրամի նյութական վնաս,

- 2011թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված «Ֆիատ-դուկատո» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է հեռուստացույց` պատճառելով 30.000 դրամի նյութական վնաս:

- 2011 թ. դեկտեմբերին Շերամի փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի տարանցիկ ավտոմեքենայի հետևի ձախ կողային ապակին հանելով՝ գողացել է 140.000 դրամի ապրանքներ,

- ս/թ հունվարին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված «BMV X-5» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Նախաքննությունը շարունակվում է: