Իտալացի ռեփերը Բեռլուսկոնիին գրագողություն համար դատի է տալիս
Իտալացի ռեփ երգիչ Ջի-Աքսը (J-Ax) մտադիր է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատի տալ գրագողություն համար: Articolo 31 խմբի նախկին ղեկավարը պնդում է, որ քաղաքական գործիչը օգտագործել է իր` 2002թ. ձայագրված «Մարդիք, որոնք հույս ունեն» երգի տեքստը, և դրա հիման վրա ստեղծել «Ազատության ժողովուրդ» կուսակցության հիմներգը:
Քաղաքական նոր հիմներգը, որը պետք է փոխարինի` «Փառք Աստծո, որ մենք Սիլվիո ունենք» երգին, երկուշաբթի, ներկայացվել էր Բերլուսկոնիի «Ջերնետո» առանձնատանը կայացած կուսակցական ժողովի ընթացքում:
Հիշեցնենք, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ով 2011թ.-ի նոյեմբերին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, շարունակում է` երկրի խորհրդարանի ստորին պալատում զգալի թվով տեղեր զբաղեցնող` «Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավարը լինել:









