Թուրքիայի Աղրը քաղաքում երկու ընտանիքի միջև վեճը վերածվել է զինված բախման

10:27 • 22.02.12

Թուրքիայի Աղրը քաղաքում տարածքային վեճի պատճառով Բարան և Գիրգին ընատանիքների միջև տեղի ունեցած վեճը վերածվել է զինված բախման, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 18–ը վիրավորվել: Կռվին մասնակցած 50-ամյա Իբրահիմ Բարանը սպանվել է: Վիրավորները տեղափոխվել են շրջանի հիվանդանոցներ: Ոստիկանության աշխատողները հսկողություն են իրականացնում տվյալ վայրում և ուսումնասիրում դեպքի մանրամասները: