Աճուրդի է հանվել աշխարհի ամենահին սպորտային մեքենան

12:38 • 23.02.12

Hispano-Suiza Type Alfonso XIII սպորտային մեքենան արտադրվել է 1913 թ.-ին և անվանվել ի պատիվ Իսպանիայի թագավորի: Մեքենան համարվում է աշխարհի ամենահազվագյուտ մեքենաներից մեկը, քանի որ արտադրվել է ընդամենը 4 օրինակով:

Ռետրոմեքենաների Ամելիա այլենդի աճուրդի ժամանակ աշխարհի ամենահին սպորտկարի նախնական գին է սահմանվել 750.000-1 մլն դոլար, գրում է Bornrich.com-ը:

Ալֆոնսո 13-րդ թագավորը եղել է իսպանական Hispano-Suiza մեքենայի ապրանքանիշի մեծ երկրպագու, նա ունեցել է այդ ապրանքանիշի մոտ 30 մեքենա:

Այդ մեքենաներից մեկը` Type Alfonso XIII-ն այդ ժամանակների լավագույն սպորտային մեքենան է համարվել` 127կմ/ժ արագությամբ, 3.6 լ աշխատանքային ծավալով և 64 ձիաուժ հզորությամբ:

Մեքենան հայտնաբերվել է 1980-ական թվականներին` Անդալուսիայում:

Աճուրդի է հանվել աշխարհի ամենահին սպորտային մեքենան