Ինչպե՞ս են ստեղծվում iPad-ն ու iPhone-ը (տեսանյութ)

08:19 • 23.02.12

Ամերիկյան ABC հեռուստացանցը իր Nightline ծրագրի շրջանակներում անդրադարձել է շատ-շատերին հուզող մի հարցի, այն է` որտեղ և ինչպես են ստեղծվում Apple ապրանքանիշի տարբեր նմուշներ: Հարցադրման հետքերով հաղորդման հեղինակ Բոբ Ուիրը հասել է Չինաստան` Foxconn ընկերության գործարաններ, որտեղ հավաքվում են iPad-ը, iPhone-ը և Apple-ի այլ տեխնիկական սարքեր:

Պարզվել է, որ ժամանակակից աշխարհում, երբ շատ ապրանքներ մեքենաներ են հավաքում, iPhone-ն, օրինակ, գրեթե ամբողջովին մարդկանց հմտություններից է կախված. հեռախոսը հավաքվելու համար մասնագետները 141 գործողություն են կատարում:

iPad-ը հավաքելու համար հարկավոր է 325 մարդու աշխատանք: Մեկ iPad-ը ստեղծվում է 5 օրվա ընթացքում: Մեկ օրվա մեջ երկու հերթափոխները կարող են թողարկել iPad-ի 300 000 տեսախցիկի մոդուլներ: Մեկ ժամում արտադրվում է iPad-ի 10 000 պատյան: Մեկ մարդը պատասխանատու է ձեռքով մոտ 3000 պատյան մաքրելու համար:

Ընդ որում` արտադրող անձնակազմը բաղկացած է երիտասարդներից. նրանց շարքում ոչ ոք 30 տարեկանից բարձր չէ: Աշխատանքի յուրաքանչյուր հերթափոխը տևում է 12 ժամ` 2-ժամական ընդմիջումով: Գործարանի ներսում ուտեստներն աշխատողների համար արժենում են միջինը` 70 ցենտ: Foxconn-ի աշխատակիցները ապրում են հանրակացարանում, ամեն սենյակում` 8 մարդ:

Foxconn-ը աշխարհիէլեկտրական սարքերի խոշորագույն արտադրողն է: Foxconn-ը ներկայացվում է նաև իբրև գերմաքուր գործարան:

 

Ինչպե՞ս են ստեղծվում iPad-ն ու iPhone-ը (տեսանյութ)