Nissan-ը հետ է կանչում ավելի քան 90.000 մեքենա

17:34 • 23.02.12

Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը որոշում է ընդունել հետ կանչել ավելի քան 90.000 մեքենա` հայտնաբերված խոտանի պատճառով: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ընկերության ներկայացուցիչներն այսօր հայտնել են, որ հետ կկանչվեն 2010-2011 թվականներին արտադրված Seren և Landy մոդելները, ինչպես նաև սպորտային Juke մեքենաները:

Լրացուցիչ տեխնիկական սպասարկում անցնելու պատճառը վառելիքի ճնշման հաղորդիչի հետ է կապված, որը թույլ է ամրացվել վառելիքի խողովակին: Թրթռումների ազդեցության տակ հաղորդիչի ամրությունը կարող է թուլանալ, ինչն էլ կարող է հանգեցնել բենզինի արտահոսքի:
 

Nissan-ը հետ է կանչում ավելի քան 90.000 մեքենա