Թուրքիայում 1500 տարվա Աստվածաշունչ է հայտնաբերվել

12:20 • 23.02.12

Անկարայի արդարադատության պալատում հայտնվել է արամեերեն լեզվով և ասորական տառերով գրված 1500 տարվա արժեքավոր աստվածաշունչ:

Գիրքն արդեն տեղափոխվել է Անկարայի Ազգագրության թանգարան:

Ոստիկանությունը արդեն 8 տարի որոնում էր աստվածաշունչը, որը գնահատվում է մոտ 40 մլն թուրքական լիրա:

Գիրքը կարևորվում է նաև արամեերեն և ասորերեն լեզուների ուսումնասիրման տեսանկյունից: 

Թուրքիայում 1500 տարվա Աստվածաշունչ է հայտնաբերվել