ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկում է Mobile- Health նախագծի պիլոտային կլինիկական գործարկումը

17:21 • 23.02.12

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկան` «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության հետ համագործակցաբար, հայտարարեցին ընկերության անլար տեխնոլգիաների վրա հիմնված Mobile- Health նախագծի պիլոտային կլինիկական գործարկման մասին: Այս լուծումը հնարավորություն է տալիս հեռավորության վրա հետևել հիվանդի առողջությանը. կատարել համապատասխան չափումներ և արդյունքները փոխանցել մասնագետներին:

Զննումներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ կամ շարունակաբար և բջջային ցանցի միջոցով փոխանցվում են բուժող բժշկին:

Հիվանդները համապատասխան չափումները կատարում են օգտագործման մեջ դյուրին սարքերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ,արյան ճնշման մոնիտորը կամ էլեկտրոկարդիոգրաֆը: Սարքերի կոմպլեկտն իր մեջ ներառում է օգտագործման մեջ դյուրինավտոմատացված հաղորդակցման սարք, որը վերը նշված սարքերից/սենսորներից ստացվող տվյալները կուտակելով, Bluetooth միացմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով դրանք անվտանգ և ճշգրիտ փոխանցում է համակարգին և հատուկ սերվերին` բուժաշխատողներին թույլտալով վերահսկել հիվանդի առողջական վիճակը: Տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը կատարվում է համակարգչային հատուկծրագրի միջոցով:

Mobile-Health լուծումը կիրառվում է հիմնականում սրտաբանության և թոքաբանության մեջ: Ակնկալվում է, որ համակարգը կկիրառվիխրոնիկ հիվանդների և երկարատև հիվանդությունների բուժման, ինչպես նաև գյուղական շրջաններում և բարձորակ հատուկ խնամքապահովող բուժկենտրոններից հեռու բնակվող հիվանդների բուժման համար, հիվանդանոցից ժամկետից շուտ դուրս գրված կամ տնային,ինչպես նաև հետվիրահատական խնամքի կարիք ունեցող և այլ հիվանդների համար:

Ժամանակակից գլոբալ մարտահրավերներից մեկը խրոնիկ և երկարատև հիվանդություններով տառապող մարդկանց թվի աճն է` այդթվում ասթմայի, շաքարախտի և այլ հիվանդությունների դեպքում: Ամեն տարի սրտանոթային հիվանդություններից մահանում է մոտ 17միլիոն մարդ: Մյուս կողմից` աճում է մոլորակի ծեր (65+) բնակչության թիվը: Եթե 2007թ. 65 տարեկանից բարձր էր բնակչության 7%, ապա2025թ.-ին նրանց թիվը կկազմի 10%, իսկ 2050թ.-ին 16%:

Mobile-Health-ի առավելությունները թե հիվանդների և թե առողջապահության համակարգի համար անվիճելի են: Հերթական ստուգման համար ցանկացած վայրից ցանկացած պահի ստուգման հնարավորությունը նշանակում է գտնվել բժշկի հսկողության տակ` առանցբուժհիմնարկություն հասնելու անհրաժեշտության: Բացի այդ` ,Mobile-Healthե-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետկառավարել ժամանակն ու ռեսուրսները, առավել ճշգրիտ ախտորոշել և բուժել` նպաստելով հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:

Mobile-Health–ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նորարարական տեխնոլոգիան է, որի նպատակը մեր հայրենակիցներիառողջապահական կարիքների բավարարումն է, ինչպես նաև խրոնիկ հիվանդությունների բուժման ծառայությունների համակարգի արդիականացումն ու բուժսպասարկման աշխարհագրական հասանելիության ապահովումը: Mobile-Health-ի շնորհիվ հիվանդները կկարողանան ստուգումներ անցնել տնային պայմաններում և ստացված տվյալները հատուկ բժշկական սարքավորման օգնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով անմիջապես փոխանցել բժշկին, որն էլ իր հերթին կարող է հետևել հիվանդի առողջությանը օնլայն եղանակով»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հիշեցնում են նաև, որ 2G/3.75G ցանցերը ծառայում են հակակարկտային համակարգի, ինչպես նաև շտապ օգնության համակարգի կապի ապահովման նպատակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկում է Mobile- Health նախագծի պիլոտային կլինիկական գործարկումը