Նոր էլեկտրոնային անվատախտակներ են ստեղծվել (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գտնվող անվատախտակներ (Skateboard) արտադրող աշխարհի ամենահեղինականավոր Zboard ընկերությունը նոր ապրանքատեսակ է հանել միջազգային շուկա: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Անվատախտակի հիմնական և գլխավոր առավելությունն այն է, որ դրա վրա գտնվող մարդը հնարավորություն կունենա ոտքերի տակ գտնվող էլեկտրոնային սենսորների միջոցով կառավարել այն:
Նշենք, որ անվաատախտակն ունի մարտկոց, որի լիարժեք լիցքավորելու դեպքում հնարավոր է առնվազն 24 ժամ օգտագործել այն առանց վերալիցքավորման: Սարքի առավելագույն արագությունը կազմում է 24.5կմ/ժ, այն կշռում է 16կգ, իսկ նախնական արժեքն է $500:













