Այսօր Սթիվ Ջոբսը կդառնար 57 տարեկան (տեսանյութ)
Այսօր Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ծննդյան օրն է: 2011 Հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում նա մահացավ քաղցկեղից:
Ջոբսի հիվանդության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2003թ.-ին,իսկ 2004թ.-ին վիրահատության ենթարկվեց, որի արդյունքում բժիշկները հեռացրին նրա ստամոքսի մի մասը, լեղապարկը: Մի քանի տարի անց փոխպատվաստվեց նրա լյարդը:
2011թ.-ի հոկտեմբերին Ջոբսը պաշտոնապես հեռացավ ընկերության ղեկավարի պաշտոնից, չնշեց;ով հեռացման պատճառը. «Ես միշտ ասել եմ, եթե գա մի օր, երբ ես չկարողանամ հաղթահարել ընկերության տնօրենի պարտականություններս, այդ մասին առաջինը կիմանաք ինձնից: Այսօր, եկել է այդ օրը», - ասել էր Ջոբսը:
Ջոբսի մահից մեկ օր առաջ պաշտոնապես ներկայացվեց iPhone 4-ը: Ընկերության բոլոր երկրպագուները սպասում էին, որ ավանդույթի համաձայն բեմահարթակում կտեսնեն Ջոբսին, սակայն նրա փոխարեն նոր iPhone-ը ներկայացրեց նորանշանակ տնօրեն Թիմ Կուկը:
Ջոբսի մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ աշխարհով: Առաջիններից մեկը ցավակցական ուղերձով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, նրան հաջորդեցին Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, ինչպես նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Ջոբսի հիշատակի առթիվ հրատարակվել են կենսագրական գրքեր, կանգնեցվել է հուշարձան, նկարահանվել են բազմաթիվ ֆիմեր: Շատերի հավաստմամբ` այս մարդը հեղափոխական քայլ կատարեց թվային աշխարհում:
Macpages.me կայքը պատրաստել է մի տեսանյութ, որտեղ տեղ են գտել Ջոբսի հայտնի և անհայտ, արտասովոր ու բացառիկ լուսանկարները:










