Կիևում գիտնականները տրանսֆորմերներ են ստեղծում, որոնք օգնելու են ոստիկանությանը

20:51 • 26.02.12

Ուկրաինայի ՆԳՆ-ի դատաբժշկական փորձագիտական հետազոտական կենտրոնի և կիբերնետիկայի ինստիտուտի աշխատակիցները պայմանավորվել են համատեղ կերպով արտակարգ իրավիճակներում մարդկանց փոխարինող տրանսֆորմերներ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին` korrespondent.net–ի հաղորդմամբ, ասվում է այդ երկրի ՆԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Պայմանավորվել ենք հետագա համագործակցության վերաբերյալ: Միասին պետք է տրանսֆորմերներ նախագծենք և ստեղծենք, որոնք ամբողջովին կկարողանան ցանկացած արտակարգ իրավիճակում փոխարինել մարդուն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Համատեղ խումբը, փետրվարի 24-ին ծանոթացել է ՆԳՆ մասնագետների կողմից արդեն ստեղծված ռոբոտներին, որոնք ականազերծում, փոքր անցքերից թափանցում են վտանգավոր գոտիներ և տեսանկարահանում են: Սպասվում է, որ առկա նախագծերի հիման վրա` օգտագործելով ԵՄ-ի կողմից Ուկրաինայի ՆԳՆ-ին տրամադրված 1.55 մլն եվրո օգնությունը, հնարավոր կլինի մեծ առաջընթաց գրանցել ոչ միայն մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ասպարեզում, այլև ոստիկանների անվտանգության ապահովման հարցում:
 

Կիևում գիտնականները տրանսֆորմերներ են ստեղծում, որոնք օգնելու են ոստիկանությանը