Ներկայում ապրող միլիոնավոր մարդկանց երակներով հոսում է եգիպտական փարավոնների ու մոնղոլական խաների արյունը

20:22 • 26.02.12

Ներկայում ապրող մարդկանցից շատերի երակներով հոսում է եգիպտական փարավոնների, արևելյան թագավորների, կայսրերի և բռնապետերի արյուն: Շատ մարդիք գենային ուղիղ կապ ունեն հնում ապրած հայտնի միապետերի հետ: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` նման պնդմամբ է հանդես եկել մարդու էվոլյուցիայի ոլորտի ամերիկյան մասնագետ Լարա Բեցիգը, որի հետազոտության արդյունքները հրապարակված են բրիտանական «Սանդի թայմս» պարբերականում:

«Մոտ 9 հազար տարի առաջ համաշխարային հասարակարգի զարգացման մեջ տեղի ունեցավ մի բեկումնային փոփոխություն, երբ մարդիկ սկսեցին հողագործությամբ զբաղվել: Դա հանգեցրեց հին պետությունների կազմավորմանն ու իշխանական վերնախավերի ձևավորմանը: Թագավորներն ու կայսրերը հարստության հետ ստացան նաև անսահմանափակ քանակի երիտասարդ կանանց նկատմամբ իրավունքներ», - նշում է Բեցիգը:

Արդյունքում նրանց սերունդը բազմաթիվ էր:

Որպես օրինակ, գիտնականը մատնանշում է Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզխանին: Մասնագետների հետազոտության համաձայն, ներկայում երկրի վրա խանի 16 մլն ժառանգ է ապրում: Նրա ժամանակակից սովորական մարդու պարագայում այդ թիվը հասնում է 800 ժառանգի:

«Նմանատիպ իրավիճակ է բոլոր հին հասարակությունների դեպքում, լինի դա Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում կամ Հարավային Ամերիկայում», - նշում է Բեցիգը:

 

Ներկայում ապրող միլիոնավոր մարդկանց երակներով հոսում է եգիպտական փարավոնների ու մոնղոլական խաների արյունը