HTC-ի և Sony-ի նորույթները (լուսանկարներ)
Բարսելոնում այսօր բացվել է Բջջային համաշխարհային կոնգրեսը (Mobile World Congress, MWC): Հեռահաղորդակցության ոլորտում ամենամյա դարձած այս ցուցահանդեսին մասնակցում են բջջային օպերատորների ու սոցիալական ցանցերի թոփ-մենեջերները, հեռախոս ու պլանշետ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ ու անլար հաղորդակցության շուկայի այլ մասնակիցներ:
Ինչպես հաղորդում է Forbes.ru-ն, կոնգրեսին որպես զեկուցողներ հանդես կգան Facebook-ի տեխնիկական տնօրեն Բրեթ Թեյլորը, Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, eBay-ի գլխավոր տնօրեն Ջոն Դոնահյուն, China Mobile-ի նախագահ Լին Յուան, Telenor-ի գլխավոր տնօրեն Իոն Ֆրեդրիկ Բաքսաասը, Vimpelcom Ltd.-ի գլխավոր տնօրեն Ջո Լունդերը, ինչպես նաև HTC-ի գլխավոր տնօրեն Փիթեր Չուն ու Nokia-ի նախագահ Սթիվեն Էլոպը:
Forbes.ru-ն ներկայացնում է HTC և Sony ընկերությունների նորույթները.
One V
Թայվանական HTC-ն ցուցահանդեսում ներկայացնում է One ապրանքանիշի նոր սերիան` One Family: Այս սերիայի առաջին սարքավորումները (One V, One X և One S) վաճառքի կհանվեն 2012թ.-ի 2-րդ եռամսյակում: Բոլոր երեք սմարթֆոններն աշխատում են Android 4.0 օպերացիոն համակարգով:
One X
Informa Telecoms & Media-ի առաջատար վերլուծաբան Մալիք Սաադին այս սմարթֆոնի վերաբերյալ նշել է, որ հավանաբար, HTC-ն հաշվի է առել անցած տարիների իր սխալները: Այժմ ընկերությունը, ըստ Սաադիի, կենտրոնացել է նրա վրա, ինչն իր մոտ ամենից լավ է ստացվում` ինովացիաների ու սմարթֆոնների պրեմիալ մոդելների դիզայնի վրա: One X-ում, ինչպես նախորդ երկու սերիաների դեպքում, ուշադրություն է դարձվել պատկերի , ձայնի ու երաժշտության որակի վրա:
One S
Xperia P
Բարսելոնում Sony-ն առաջին անգամ ներկայացրել է սեփական ապրանքանիշով սմարթֆոնները: NXT սերիայի Xperia P-ն և Xperia U-ն կդառնան առանց Ericsson ընկերության Sony-ի արտադրած առաջին սարքերը: Երկու սմարթֆոններն էլ չափերով փոքր են իրենց նախորդից` Xperia S-ից, սակայն սարքի դիզայնը մնացել է նույնը:
Sony NXT
Այս նոր սմարթֆոնի միջոցով ընկերությունը հույս ունի ավեացնել իր մասնաբաժինը ռուսական շուկայում: 2011թ.-ի МТС-ի տվյալներով` SonyEricsson-ի մասնաբաժինը շուկայում կազմել է 5.4%:
Բոլոր այս սմարթֆոններն էլ համալրված են White Magic տեխնոլոգիայով:














