50-ականներին մարդիկ ավելի շատ էին սեքսով զբաղվում, քան ներկայում. հետազոտություն (լուսանկարներ)

15:28 • 27.02.12

ԱՄՆ-ի Քուինսի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ նախորդ դարի 50-ականներին մարդիկ ավելի շատ էին սեքսով զբաղվում, քան ներկայում: Ավստրալիական Men’s Health ամսագիրը հրապարակել է մի հոդված, որտեղ նշված են տղամարդկանց և կանանց սեքսուալ ակտիվությանը նպաստող ամենակարևոր 6 օրենքներն ու բաղադրատոմսերը, տեղեկացնում է Yahoo.news.com-ն:

Մասնավորապես` հոդվածում նշվում են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների և բժիշկների մեկնաբանություններ ու խորհուրդներ:

1. Ամերիկյան The National Sleep Foundation գիտահետազոտական կենտրոնի մասնագետները կարծում են, որ սեռական ակտիվության կարևոր նախապայմաններից է քունը: Նրանք նշում են, որ մարդկանց 75%-ը տառապում են քնի հետ կապված խնդիրներից:

«Մենք կարծում ենք` շուտ արթնանալը կարևոր է, սակայն մոռանում ենք, որ արթնանալուց առաջ ավելի կարևոր է քնելը», նշում են մասնագետները:

Six sex secrets

2. ԱՄՆ-ի Փենի պետական մարզական բժշկության համալսարանի գիտանակնները նշել են, որ սեռական խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ օրգանիզմում չոր յուղերի պակասը, որն առկա է ընդեղենի, մասնավորապես` ընկույզի, պիստակի, նուշի և այլ տեսակների մեջ:

Six sex secrets

3. Նույն համալսարանի գիտնականները նշում են, որ սեռական ակտիվության խնդիրներ չունենալու համար, մարդու սնունդը, հատկապես նախաճաշը օրական պետք է նվազագույնը 1.1մգ թիամին և 1.7մգ ռիբոֆլավին պարունակի, որոնք առկա են տարատեսակ շիլաներում:

Six sex secrets

4. Ուրոլոգ Քուլեյ Քարսոնի խոսքերով`տղամարդիկ հաճախ բողոքում են իրենց սեքուալ ակտիվությունից հոգեբանական լարվածության պատճառով: Բժիշկը խորհուրդ է տալիս յոգայով զբաղվել և թուլացնել լարվածությունը:

Six sex secrets

5. Չիկագոյի Smell & Taste Treatment գիտահետազոտական կենտրոնի մասնագետների կարծիքով` եթե առողջական այլ խնդիրներ չունեք, ապա մի զրկեք ձեզ աղանդերից: Հատկապես խոսքը գնում է պաղպաղակի մասին: Քանի որ կալցիումով և ֆոսֆորով հարուստ սնունդը անմիջապես կնպաստի ձեր սեքսուալ ակտիվությանը:

Six sex secrets

 

6. Ամերիկյան Օլբենիի Male Sexual Health գիտահետազոտական կենտրոնի մասնագետ Ջեյմաս Բարադայի կարծիքով` թե կանայք թե առավել ևս տղամարդիկ հաճախ տուժում են ծխելու կամ տարատեսակ հանգստացնող դեղահաբերի օգտագործումից, որոնք  սպառնում են արյան նորմալ ճնշմանը, ինչը վնասում է ուղեղի նորմալ աշխատանքին: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս զերծ մնալ տարատեսակ դեղահաբերի օգտագործումից և հրաժարվել ծխելուց:

Six sex secrets

50-ականներին մարդիկ ավելի շատ էին սեքսով զբաղվում, քան ներկայում. հետազոտություն (լուսանկարներ)