Ամերիկան բացահայտել է ոչ թե Կոլումբոսը, այլ Սիբիրի ժողովուրդները. գիտնականներ
Վերջին հնագիտական պեղումները թույլ են տվել գիտնականներին ենթադրել, որ Ամերիկա մայրցամաքը 10 հազ տարի առաջ բացահայտել են ամերիկյան հնդկացիների սիբիրյան նախնիները:
Ինչպես գրում է The Independent թերթը, ԱՄՆ արևելյան ափերի երկայնքով հայտնաբերվել են 19- 26 հազ տարվա հնության մի քանի տասնյակ քարե գործիքներ: Դրանց մեծ մասը հայտնաբերել է Դելավեր նահանգի համալսարանի գիտնական Դարին Լոուրին: Մի քանի գտածոներ էլ հայտնաբերվել են ջրի հատակին. քարե դարում այս տարածքը եղել է ցամաք:
Վաշինգտոնում Սմիթսոնների ինստիտուտի պրոֆեսոր Դենիս Սթենֆորդը և Էքսեթերի համալսարանի պրոֆեսոր Բրյուս Բրեդլին, որոնք զբաղվում են տվյալ հետազոտությամբ, ուսումնասիրել են բոլոր գտածոները և հաստատել, որ Սիբիրի բնակչության մի մասը սառցե ժամանակաշրջանում սառույցների վրայով գաղթել է Հյուսիսային Ամերիկա:
Նրանց հիպոթեզը հրապարակվել է այս ամիս լույս տեսած Across Atlantic Ice գրքում: Գիտնականները նախկինում ևս հակված են եղել այդ վարկածին, սակայն մինչ այժմ չեն ունեցել բավարար ապացույցներ:
Փորձագետներն ընդգծել են, որ այդ բացահայտումը կարող է մարդկության` Երկիր մոլորակում տարածվելու հարցում շատ օգտակար լինել:
Ներկայում գիտնականների մեծ մասը կողմնակից է 1492թ. Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացահայտման վարկածին: Գոյություն ունեն այլ հիպոթեզներ` առավել վաղ շրջանում եվրոպացիների` ամերիկյան մայրցամաքների հետ առնչությունների վերաբերյալ:










