Վաճառքում հայտնվել է աշխարհի ամենաէժան համակարգիչը

18:18 • 29.02.12

Մեծ Բրիտանիայի խանութներում վաճառքի են հանվել աշխարհի ամենաէժան Raspberry Pi համակարգիչները, որոնց գինը 35 դոլար է:

Համակարգիչը վաճառվում է առանց կորպուսի, մոնիտորի, մկնիկի և ստեղնաշարի, այն սնուցվում է microUSB-ի միջոցով:

35 դոլարանոց համակարգիչն ունի 256 մեգաբայթ օպերատիվ հիշողություն, USB-ի երկու պորտ, և HDMI և Ethernet միակցիչներ, այն աշխատում է Linux օպերացիոն համակարգի հիման վրա:

Ավելի ուշ վաճառքի է հանվելու 25 դոլարանոց, 128 մեգաբայթ հիշողությամբ և USB-ի մեկ պորտ ունեցող համակարգիչներ:

Raspberry Pi ստեղծողները համակարգիչը որակում են մի այնպիսի սարք, որը նախատեսված է երեխաներին ծրագրավորում սովորեցնելու համար` «համենայնդեպս համակարգիչը հասանելի է բոլորի համար»:
 

Վաճառքում հայտնվել է աշխարհի ամենաէժան համակարգիչը