Նոր Windows 8-ը ներկայացվել է սպառողական փորձարկման
Microsoft ընկերությունը Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը սպառողական փորձարկման (Consumer Preview) է ներկայացրել, BBC-ի հաղորդմամբ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Windows-ի ստորաբաժանման նախագահ Սթիվեն Սինոֆսկին շնորհանդեսի ընթացքում նշել է, որ Windows 8-ը նախորդ տարբերակներից ձեռքբերված փորձը վերագնահատելու արդյունք է:
Windows 8-ի փորձնական տարբերակը` նախատեսված ծրագրավորողների համար, ներկայացվել էր սեպտեմբերին: Այդ ընթացքում, համակարգում ավելի քան 100 հազար փոփոխություն է արվել:










