Այն, ինչը դուք իսկապես պետք է տեսնեք ու շոշափեք. մարտի 7-ին կներկայացվի նոր iPad-ը

11:50 • 29.02.12

Mարտի 7-ին հավանաբար տեղի կունենա Apple ընկերության նոր iPad-ի շնորհանդեսը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս եզրակացության են եկել մի խումբ լրագրողներ, երբ ընկերությունից հրավեր են ստացել մասնակցելու նոր միջոցառմանը, որի մասին այլ մանրամասներ չեն նշվել: Հատկանշական է, որ հրավիրատոմսերի վրա գրված է «Մեզ մոտ կա այն, ինչը դուք իսկապես պետք է տեսնեք ու շոշափեք»:

Որոշ տվյալների համաձայն` նոր պլանշետը զինված կլինի 2048 X 1536 խտությամբ Retina էկրանով, որը կրկնակի անգամ ավելի խիտ է քան նախորդ iPad-ինը:

Մարտկոցի ծավալը նույնպես կավելանա, ինչի պատճառով սարքը 1 կամ 2մմ-ով կհաստանա: Բացի այդ, նոր մոդելը կլինի ընկերության առաջին արտադրանքը, որը կաշխատի 4G ցանցում:


Դեռ չի նշվում, նոր մոդելը կկոչվի iPad 3, թե ոչ: Սպասվում է, որ նոր iPad-ը կներկայացնի ընկերության տնօրեն Թիմ Քուկը:
 

Այն, ինչը դուք իսկապես պետք է տեսնեք ու շոշափեք. մարտի 7-ին կներկայացվի նոր iPad-ը