Թուրքիայում ալեվիների տան դռներին տարօրինակ նշաններ են հայտնվել

16:52 • 01.03.12

Թուրքիայի արևելյան Ադըյաման նահանգում բնակվող ալեվիների համայնքի ներկայացուցիչների տների վրա  տարօրինակ նշաններ են հայտնվել: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հուսեյն Այգունը, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

Նահանգապետ Ռամազան Սոդանը նույնպես հաստատել է այդ լուրը: Սոդանի խոսքերով` ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում նշանների հեղինակներին գտնելու համար:

«Այստեղ շատ են ալեվիները, սակայն մինչ այս նմանատիպ բան երբեք չէր եղել, սա առաջին դեպքն է», - ասել է Սոդանը:

Տեղեկացնենք, որ 1978թ.-ին Մարաշում տեղի ունեցած արյունալի կոտորածի ժամանակ, երբ 105 մարդ էր զոհվել, կրկին ալեվիների տներին տարօրինակ նշաններ էին հայտնվել: