ՄԱԿ-ը ոչ թե միավորվեց ԲՀԿ-ի հետ, այլ ԲՀԿ-ն կուլ տվեց ՄԱԿ-ին. Ալեքսանդր Արզումանյան

12:03 • 01.03.12

Միավորված աշխատանքային կուսակցության հայտարարությունը, թե այն միանում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը համարում է, ոչ թե միավորում,այլ երևույթ, երբ մեկ կուսակցությունը կուլ է տալիս մյուսին:

«Փորձը ցույց է տալիս, որ այս միավորումները երկար կյանքն չեն ունենում: Այս դեպքում ՄԱԿ-ի առաջնորդը ուղղակի տեղ ստացավ Բարգավաճում»,- այսօր լրագորղների հետ հանդիպմանը ասաց նա։

Ալեքսանդր Արզումանյան նաև նկատեց, որ եթե ընտրել ես մի կուսակցություն, ապա պետք է ինքնուրույն գործել, եթե ոչ, ապա պետք է լուծարել կուսակցությունը:

Ասուլիսին ներկա Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ այս քայլը քաղաքական դաշտի կայացման ճանապարհներից մեկն է։

«Իհարկե, դա պետք է գաղափարական հենքի վրա տեղի ունենա: Ավելի լավ է ուժերը միավորել և ունենալ գոնե մատերի վրա հաշվվող կուսակցություններ»,- նշեց նա: