Սա նախագահականի առաջին փուլն է. Արամ Մանուկյան

19:11 • 01.03.12

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մարտի 1-ը համարեց ոչ միայն հիշատակի օր, այլ քաղաքական տարվա սկիզբ և խոստացավ, որ այսուհետ «միտինգները կլինեն հաճախ»:

«Սա քաղաքական պայքարի սկիզբն է, որն ամենևին էլ պառլամանետական ընտություներին չի վերաբերում: Սա նախագահականի առաջին փուլն է: Մենք չենք գնում խորհրդարան մանդատ վերցնելու, մենք գնում ենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,-իր ելույթում ասաց նա:

Խոսելով մարտի 1-ի զոհերից` Արամ Մանուկյանը նշեց, որ խոնարհվում է ոչ միայն զոհերի հիշատկի առաջ, այլ նաև նրանց հարազատների առջև: «Ոչ թե զոհերի հարազատներն են մեր կողքին, այլ մենք ենք նրանց կողքին կանգնած: Նրանք մեզ նամուսի, թասիբի ու արժանապատվության են կոչում»,- ասաց նա:

ՀՀՇ վարչության նախագահը հավատացրեց, որ Կոնգրեսի «սուրբ պարտականություններից մեկը պետք է լինի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը, քանի որ նրանք հենց այն հերոսներ են, որոնք ընկել են ժողովրդավարության հաստաման ճանապարհին:

Անդրադառնալով Հրազդանի ընտրություներին, Արամ Մանուկյանը նշեց, որ ինքն ու իր ընկերները մի բան են հասկացել, որ իշխանությունները նպատկաուղղված են երկիրը հասցրել նման աղքատության և արտագաղթի, միայն թե իշխանությունը պահեն իրենց ձեռքում: «Որքան գները բարձարնում է Հայաստանում, աղքատությունը բարձրանում է, որքան աղքատությունը շատանում է, ժողովրդի խեղճությունն ու արտագաղթն է մեծանում, որքան արտագաղթն է մեծանում` ինվսետիցիաններն են շատանում, լափելու տոկոսն է բարձրանում, կաշառքի վիճակն է մեծանում»,- ասաց նա և հենց դրանով էլ բացատրեց, թե ինչու են մարդիկ ընտրություներին գնում այդ 5000 դրամների ետևից: