Խոշոր ջրհեղեղ Ավստրալիայում
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը լրջորեն տուժել է տեղատարափ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղից, տեղեկացնում է ABC-ն:
«Նոր Հարավային Ուելսում խիստ ծանր իրավիճակ է ստեղծվել, նահանգի մոտ 75%-ը կամ արդեն հեղեղված է ջրով, կամ էլ առկա է դրա վտանգը», - նշում է հեռուստաընկերությունը:
Մասնավորապես, Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայում 24 ժամում 53 մմ տեղումներ են գրանցվել, ինչը գերազանցում է ամսեկան չափը:
Նահանգի 4 առավել տուժած շրջաններում սկսվել է բնակչության տարհանումը: Ստեղծված իրավիճակը կրկին կարող է վատանալ, քանի որ նահանգում կրկին սպասվում են տեղումներ:
Հավելենք, որ Ավստրալիայում արևադարձային տեղումները սկսվել էին 2011 թ.-ի դեկտեմբերի վերջից, ինչի հետևանքով հունից դուրս էին եկել Կալլեն, Ֆերգյուսոն և Էդիտ գետերը:









