Եվրոպացիները վերսկսում են Barracuda անօդաչու սարքի փորձարկումները
«Կասիդիան» ընկերությունը վերահաստատել է «բառակուդա» ռազմական անօդաչու թռչող սարքի փորձարկումների վերսկսման հետ կապված իր ծրագրերը, հաղորդում է Flightglobal պարբերականը:
«Կասիդիան»-ը Տիեզերագնացության և պաշտպանության կոնցեռնի ռազմական բաժանմունքն է: Ընկերության ղեկավարությունը հայտնում է, որ անօդաչու ավիացիան իրենց գործունեության առաջնահերթությունն է:
Ներկայում, ընկերությունը աշխատում է հաջորդ սերնդի անօդաչու սարքերի համար նախատեսվող տարբեր համակարգերի և սարքերի ստեղծման վրա` ներառյալ նոր նյութերը, ռադարները և ադապտիվ հսկման համակարգերը:
Պարբերականի տվյալներով, փորձարկումները կարող են մեկնարկել 2012թ -ի ամռանը և ինչպես նախկինում` դրանք կիրականացվեն Կանադայի Գուզ Բեյ ավիաբազայում:
«Բառակուդա» սարքի նախնական տարբերակը իր առաջին թռիչքն իրականացրել էր 2006թ.-ի փետրվարին և մի քանի ամիս անց կործանվել, ինչից հետո աշխատանքները դադարեցվել էին: 2008թ.-ին փորձարկումների համար ներկայացվեց սարքի մեկ այլ` կատարելագործված տարբերակ:










