Կանանց կեսը կախվածություն ունի շպարից. հետազոտություն
Ամերիկացի մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մոտ 50 %-ը շպարից կախվածություն ունի, գրում է The Daily Mail-ը:
Կանանց պատկերացմամբ առանց շպարի դեմքն անհրապույր է: Հարցված 1292 կանանց 44 %-ը հայտարարել է, որ առանց շպարի իրենց գեղեցիկ չեն համարում, 16%-ը վստահ է , որ գրավիչ չէ առանց դրա, 14 %-ը իրեն կարծես «մերկ» է զգում, ևս 14%-ը ամաչում է դուրս գալ տնից առանց դիմահարդարման:
Հարցվածների մեկ քառորդը կոսմետիկ միջոցներ սկսել է օգտագործել 13 տարեկանից:
Մասնագետների կարծիքով հասարակությունը անառողջ վերաբերմունք ունի կոսմետիկայի նկատմամբ, բացի այդ, նման վարքագիծը կարող է նպաստել լուրջ առողջական խնդիրների առաջացմանը, այդ թվում սննդային խանգարումների:
Renfrew Center Foundation-ի մասնագետը նշում է, որ ժամանակակից կանանց համար կոսմետիկան ինքնապաշտպանության միջոց է դարձել` թաքցնելով ինքն իր հանդեպ դժգոհությունները և ցածր գնահատականը:










