Պայթյուն Էրդողանի կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ (թարմացվում է)
Ստամբուլում` Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի մոտ, այսօր տեղի ունեցած պայթյունի վիրավորների թիվը հասել է տասի: Մինչ այդ, հաղորդվում էր երեք վիրավորի մասին:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ոստիկանական ավտոբուսի մոտակայքում կայանված ավտոմեքենայում:
Թուրքիայում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:









