Ֆլորիդայում ինքնաթիռ է կործանվել. 3 զոհ

16:36 • 01.03.12

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մելբուրն քաղաքում Cirrus SR22 մակնիշի ինքնաթիռը չկարողանալով վայրէջք կատարել կործանվել է քաղաքի օդանավակայանում,ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել:

Ինքնաթիռի կտորները փրկարարները հայտնաբերել են դեպքից մեկ ժամ անց, քանի որ ընկնելիս ուժեղ հարվածի պատճառով այն հասել է անտառային գոտի, գրում է lifenews-ը:

Դեպքի մանրամասները ճշտվում են: