Ալթայում 7 կիլոգրամանոց երեխա է ծնվել

22:18 • 01.03.12

Ալթայի Սլավգորոդ քաղաքում ավելի քան 7 կգ քաշով և 61 սմ հասակով երեխա է ծնվել, հայտնում է lifenews.ru-ն:

Հսկա նորածինը 42-ամյա Սվետլանա Տիտովայի ընտանիքում 7-րդ երեխան է: Ընտանիքի 2 զավակները որդեգիր են:

Ուշագրավ է, որ կինը ծննդաբերել է ինքնուրույն` առանց կեսարյան հատման և ընդամենը 20 րոպեում: Հսկա փոքրիկին կնքել են Ռոման անունով:

Մասնագիտությամբ բժիշկ Սվետլանան իմացել է, որ խոշոր երեխա է ունենալու, բայց հսկան զարմացրել է անգամ նախապատրաստված մորը: