Ամերիկացին կրծքի իմպլանտի փոխարեն սոսինձ էր ներարկում

16:39 • 01.03.12

Տեխասի ոստիկանությունը ձերբակալել է Կարմել Ֆոսթեր անունով մի վարսավիրի, ով իր վարսավիրանոցում չարտոնագրված բժշկությամբ է զբաղվել, տեղեկացնում է bigpondnews.com-ը:

Ֆոսթերն իր հաճախորդներին անհամեմատ էժան գներով առաջարկել է կրծքի իմպլանտներ որոնք իրականում պատրաստված են եղել սոսնձից:

Ոստիկանության աշխատակիցների խոսքերով` չունենալով արտոնագիր Ֆոսթերն անօրինական գործունեություն է ծավալել:

Տուժածներից մեկի խոսքերով` նա $800 դոլար է վճարել, այնուհետև ենթարկվել է խիստ ցավոտ վիրահատության, որի ժամանակ, նրա կրծքերում 12 անգամ «սուպեր» սոսինձ են ներարկել: