Սկսվեց ՀԱԿ-ի երթը. հայտնի է հաջորդ հանրահավաքի օրը
Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի հրավիրած հանրահավաքը և սկսվեց երթը դեպի Մյասնիկյանի արձան:
«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մինչ երթի մեկնարկը ցուցարաներին տեղակացրեց, որ ՀԱԿ հաջորդ հանրհավաքը տեղի կունենա մարտի 30-ին` ավելացնելով, որ մինչ այդ էլ գուցե ըստ անհրաժեշտության հրավիրվի հանրահավաք:
Այնուհետև ընդդիմության ներկյացուցիչները ՀԱԿ առջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ցուցարարների հետ միասին երթով շարժվեցին դեպի Մյասնիկյան արձանին հարող՝ Մոսկվայի հրապարակ, որտեղ 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը իրականացվեց խաղաղ ցուցարարների սպանդը։
Ցուցարարների հետ դեպի Մյասնիկյան արձան է ուղևորվում նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Ակցիայի մասնակիցները Մյասնիկյան արձանի պատվանդանին ծաղիկներ կդրեն, ի հիշատակ մարտի 1-ի 10 զոհերի:









