Հրանտ Բագրատյանը բացատրեց, թե ինչու ՀԱԿ-ը չի կարող ավելի վատը լինել ներկայիս իշխանություններից
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներին բացատրեց, թե ինչու իրենք պետք է գան իշխանության և ինչու են իրենք ավելի լավը, ինչու են ճիշտ, ինչու չեն կարող ավելի վատը լինել, քան ներկայիս իշխանությունները:
Նա իր ելույթում նշեց, որ ՀԱԿ-ը առաջիկայում կհրապարակի հարյուր քայլից բաղկացած մի հոդված, որը կվերաբերի տնտեսական բարեփոխումներին: Իսկ այսօր նա խոստացավ հավաքվածներին չծանրաբեռնել թվերով, միայն նշեց.
«Ըստ պաշտոնական վիաճակագրության` ՀՆԱ-ի եկամտի 36 տոկոսն է միայն կազմում աշխատավարձերը, ստացվում է 64 տոկոսը շահույթ է: Այս 36-ի մեջ էլ մտնում են այն բիզնեսմենները, որոնք բացի իրենց շահույթից ստանում են նաև աշխատավարձ: Ստացվում է, որ ժողովրդին ավելի քիչ մասն է բաժին հասնում»,-ասաց նա:
Նա հատկապես անդրադարձավ մենաշնորհներին և բոլոր ոլորտներում պահանջվող լիցենզավորումներին:
«5 տարի առաջ գոնե տնտեսապես կայուն երկրների շարքում 100-րդ տեղում էինք, հիմա` 150-րդ, համեմատվում ենք աշխարհի ամենաաղքատ երկրների հետ: Այսօր մի հատ փոքրիկ խանութ բացելու համար լիցենզիա են ուզում։ Դրանից հետո մենք չենք կարող պայքարել «Սթարերի» և «Սիթիների» դեմ, ռեստորան բացելու համար լիցենզիա են ուզում: Երկու շինարար ուզում են իրենց գործը դնել` էլի լիցենզիա: Նոտարին , փաստաբանին լիցենզիա պետք չի: Թողեք թող մարդիկ աշխատեն, ի՞նչ եք ուզում»,- ասաց տնտեսագետը:
Նա այն կարծիքը հայտնեց, որ 1915թ.-ի նման դեպքերից կարելի է խուսափել միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը ապահովված է աշխատանքով: Նա խոստացավ, որ ՀԱԿ իշխանության գալուց հետո կիջեցվի ապրանքների արտոնագրման գները, իսկ լիցենզավորումները կլինեն միայն էլեյտրոնային տարբերակով:
«Պետք է դադարեցնել ապահովագրական ընկերությունների և Կենտրոնական բանկի (ԿԲ) շփումը` բացառությամբ օրեքով նախատեսված կետերի: Բանկային ոլորտը չի կարելի թույլ տալ, որ և կարգավորվի, և վերահսկվի ԿԲ-ի կողմից: Նման պարագայում ստացվում է, որ ինչ ուզում է անում է ԿԲ-ն»,-ասաց Հրանտ Բագրատյանը և խոստացավ շարոնակել իր խոսքը մյուս հանրահավաքին:









