iPad 3-ի դեֆիցիտ կարող է առաջանալ
Apple ընկերությանը` նվազագույնը մեկ ամիս կպահանջվի, որ 3-րդ սերնդի iPad-ի համար նախատեսվող արտադրական ծավալներին կարողանա հասնել, հաղորդում է DigiTimes պարբերականը, հղում անելով Էլեկտրոնային բաղադրիչների մատակարարներին:
Խնդիրներ կառաջանան նոր iPad-ի համար նախատեսվող բարձր որակի դիսփլեյների անբավարար քանակի հարցում: Ոչ պաշտոնական տվյալներով, Apple-ը սարքը համալրել է 2048-ը 1536-ի վրա կետայնությամբ էկրանով: Դա 4 անգամ գերազանցում է ներկայում շուկայում առկա պլանշետների պարամետրերը:
Չնայած դիսփլեյների արտադրությամբ միանգամից մի քանի արտադրողներ կզբաղվեն, նմանատիպ արտադրանքի զանգվածային արտադրությունը հնարավոր կլինի կարգավորել միայն այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում, գրում է DigiTimes-ը:










