Իրաքցի ուսանողը սպանել է ամերիկացի ուսուցչին

18:15 • 01.03.12

Իրաքի հյուսիսային քրդաբնակ Սուլեյմանիամարզում, տեղացի մի ուսանող ատրճանակով կրակել է իր ամերիկացի ուսուցչի ուղղությամբ, ով տեղում մահացել է, տեղեկացնում է Reuters-ը: Դրանից անմիջապես հետո երիտասարդն ինքնասպանության փորձ է արել:

«Ուսուցչի և ուսանողի միջև վեճ է ծագել», - ասել է մարզպետ Զան Մահամադ Սալիհը, նշելով, որ երիտասարդին արդեն տեղափոխել են հիվանդանոց:

Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատունը դեռ այս հարցով պաշտոնական հայտարարություն չի արել: