Ճապոնիայում առատ ձյան պատճառով 115 մարդ է զոհվել

17:41 • 01.03.12

Ձմռան երեք ամիսների ընթացքում Ճապոնիայի գրեթե բոլոր շրջաններում ձյան տեղումների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, որոնք խլել են 115 մարդու կյանք:

Առավել շատ տեղումներ գրանցվել են հունվար-փետրվար ամիսներին Ճապոնական ծովի ափամերձ շրջանում: Դայսեն քաղաքում ձյան շերտը հասել է 3 մետրի:

Վատ եղանակային պայմաններից տուժել է նաև մայրաքաղաք Տոկիոն, որտեղ ձմռան վերջին օրը տարբեր կոտրվածքներով հոսպիտալացրել են 40 մարդու, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: