Խոջալուի դեպքերը «Սովի և կրակի միջև. Իշխանություն կյանքերի գնով» վավերագարական ֆիլմում

17:49 • 01.03.12

Խոջալուի խաղաղ բնակչության մահվան պատճառը ոչ թե հետևանք են հայկական կողմի միջազգային հումանիտար նորմերի խախտման, ինչի մասին արդեն 20 տարի Ադրբեջանը ստեղծել է միֆ և տարածում է այն, այլ այդ մարդիկ մահացել են Բաքվի քաղաքական էլիտայի հանցավոր գործունեության հետևանքով:

Այսօր փաստագրական նյութերի վրա նկարահանված «Սովի և կրակի միջև. Իշխանություն կյանքերի գնով» խորագիրը կրող վավերագրական ֆիլմի պրեմիերային լրագորղների հետ հանդիպմանը սյուժեն ընդհանրացրեց ֆիլմի պրոդյուսեր Արման Սաղաթելյանը:

Նա ներկայացրեց այն հիմնական փաստերը, որոնք ներառվել են ֆիլմում։ Նրա խոսքով՝ ֆիլմի նյութերի հավաքագրման հարցում մեծ դեր է ունեցել չեխ լրագրող Դանա Մազալովան, ով համարվում որպես Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի հետ ունեցած վերջին հարցազրույցի հեղինակ:

«Փաստ է, որ հումանիտար իրավունքի բոլոր կանոները, ոչ միան Խոջալուում, այլ նաև, մյուս բոլոր դեպքերում, այն է ոչ թե շրջափակում, այլ հումանիտար միջանցքի տրամադրում, եղել են: Փաստ է, որ Ադրբեջանը չի իրականացրել այդ միջանցքի կազմակերպված տարհանում: Փաստ է, որ հումանիտար անցման հետևանքով որևէ զոհի դեպք տեղի չի ունեցել, և փաստ է, որ այդ մահերը տեղի են ունցել Աղդամի մոտակայքում, երբ հայակական կողմը մինչև (19)93 թ-ը որևէ մուտք չեն ունեցել»,- ասաց նա:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն իր հանցավոր գործունեությունը իրականացրել է , որպեսզի Մութալիբովը հեռացվի իշխանությունից՝ օգտվելով հակահայկական տրամադրվածությունից:
Ֆիլմի պրոդյուսերը նաև նշեց, որ ֆիլմը կթարգմանվի 7 լեզուներով և բոլոր հնարավոր միջոցները կօգտագործվի այն տարածելու համար:

Վավերագրական ֆիլմի ցուցադրումը տեղի կունենա մարտի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում, որի ժամանակ ներկա կլինի նաև չեխ լրագրողը: